ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Հաղթեց գործող չեմպիոնը

Հաղթեց գործող չեմպիոնը
14.03.2017 | 11:03

«Ալաշկերտ»-«Շիրակ» դիմակայությունով ավարտվեց Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 19-րդ տուրը: Գործող չեմպիոնը վստահ հաղթանակ է տարել գյումրեցիների նկատմամբ երեք անպատասխան գնդակի առավելությամբ (բոլոր գոլերն էլ խփվել են առաջին խաղակեսում) ու այդ նույն «Շիրակից», որն ընթացիկի առաջատարն է, հետ է մնում մեկ միավորով: «Ալաշկերտի» անվան դիմաց 36 միավոր է:


Երրորդ հորիզոնականում է 33 միավոր ունեցող «Գանձասար-Կապանը»:
Ինչ վերաբերում է ռմբարկուներին, 8 գնդակով առաջին տեղում է Սյունյաց աշխարհը ներկայացնող թիմի ֆուտբոլիստ Գեղամ Հարությունյանը: Նրանից մեկ գնդակով պակաս են խփել Միհրան Մանասյանն («Ալաշկերտ») ու Վիուլեն Այվազյանը («Շիրակ»):


Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1262

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ